Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է

Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։

 

Իրավապահ մարմինները պետք է անմիջապես նախաձեռնված քրեական ընթացակարգի շրջանակում ստուգեն լրատվամիջոցում ծաղրանկարի կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջ հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։ Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության խիստ միջոցների՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար։

 

Հրապարակված տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Գրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։