Բարձրացվել են Արկադի Պապյանին առաջադրված մեղադրանքին եւ բուժօգնությանն առնչվող հարցերը

Բարձրացվել են Արկադի Պապյանին առաջադրված մեղադրանքին եւ բուժօգնությանն առնչվող հարցերը

Երեկ՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, հացադուլ հայտարարած Արկադի Պապյանին: Ստուգման են ենթարկվել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները։

 

Հացադուլի տևողությամբ պայմանավորված՝ Ա.Պապյանի առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է բժշկական մշտական հսկողություն: Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբուններով: Ըստ այդմ, Ա.Պապյանի առողջական վիճակի հետ կապված՝ նրա նկատմամբ ինտենսիվ բժշկական հսկողությանն առնչվող հարցեր են բարձրացվել թե՛ քրեակատարողական հիմնարկին, թե՛ քրեակատարողական վարչությանը:

 

Հացադուլի միակ պատճառն այն է, որ Արկադի Պապյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Ա.Պապյանի՝ մեղադրանքին առնչվող պնդումներն առանձին ներկայացվել են քրեական հետապնդման մարմնին՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր եղանակով:

 

Ա.Պապյանը առանձնազրույցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին կամ իր նկատմամբ վերաբերմունքին առնչվող բողոքներ չի ներկայացրել: