Պաշտպանը մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը

Պաշտպանը մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքներիազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը:

 

Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները,որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցությանմակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այնփոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետաշխատանքին:

 

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ: