Մարդու իրավունքների պաշտպանը եւ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը ընդլայնում են համագործակցութունը

Մարդու իրավունքների պաշտպանը եւ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը ընդլայնում են համագործակցութունը

ՄԱԿ ՓԳՀ Երևան. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Մարդու իրավունքների պաշտպան պրն. Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում: 



Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում: 


Ծրագրով կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաև Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:



Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետևյալ ոլորտներում՝



ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն, 

բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում, 

գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում: