Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ. Պաշտպանը ստորագրել է եռակողմ հուշագիր

Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ. Պաշտպանը ստորագրել է եռակողմ հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին: Ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ որի ըթացքում քննարկվել են հուշագրի իրագործման միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպչական հարցերը:

 


Հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը, որոնք դիտվում են կարևոր նախապայման երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: 


Հուշագիրը նպատակ ունի բարձրացնել էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը, բարելավել երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունները: 
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն:


Մասնավորապես նախատեսվում է «Կասպերսկի լաբորատորիայի» կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև:Փոխըմբռնման հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ-անձնական տեղեկատվության փոխանակմամբ: