ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականության վերաբերյալ:
Թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին լրատվական գործունեություն իրականացնող մի շարք անձինք և լրագրողներ հասցեագրել են հարցադրումներ՝ կապված հայցվող տեղեկությունների տրամադրումը պետական մարմինների կողմից մերժելու իրավաչափության հետ:
Ներկայացված իրավիճակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրացված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել իրավական ուսումնասիրություն և դրա արդյունքում նախանշել կոնկրետ չափանիշներ, որոնք պետք է կիրառելի լինեն լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ հայցելիս և պետական մարմնի՝ դրանց տրամադրման հարցը քննարկելիս:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: