Կլոր-սեղան քննարկում ընդդեմ ռասայական խտրականության ու անհանդուրժողականության

Կլոր-սեղան քննարկում ընդդեմ ռասայական խտրականության ու անհանդուրժողականության

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունեցել «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում»թեմայով կլոր-սեղան քննարկում: Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերովեվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ (ECRI) կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատությաննախարարության հետ համագործակցությամբ։

 

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեականարդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահՌետա Տիվանեն և Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը։

 

«Խտրականությունն ու անհանդուրժողականությունը բազմաշերտ երևույթներ են և վերաբերում են հասարակության բոլոր խմբերին։Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չափազանց կարևորում է ոլորտում առկա խնդիրների մասին խոսելըև արդյունավետ լուծումներ գտնելը »,- նշել է Արտյոմ Սեդրակյանը:

 

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՌետաՏիվանեն կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը իրավահավասարության ապահովմանոլորտում։

 

Միջոցառման նպատակն էր նպաստել Հայաստանում ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարիազգային քննարկումներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խտրականության դեմ պայքարի օրենսդրական ևինստիտուցիոնալ շրջանակին, ինտեգրացիոն քաղաքականությանը, փախստականներին և այլ ներգաղթյալներին առնչվողհարցերին: Ի թիվս այլ թեմաների, ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ ՌԱԵՀ 2016 թվականին հրապարակված զեկույցը:

 

Վեր են հանվել նաև գործնականում ոլորտում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քննարկվել դրանց լուծման հնարավոր ուղիներ: