Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Իրավական վարչության ներկայացուցիչ Գոհար Սիմոնյանը փետրվարի 9-ին մասնակցել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին և մեծահասակներին առնչվող խնդիրների պատշաճ լուսաբանման վերաբերյալ երկօրյա վերապատրաստման դասընթացին:
Գոհար Սիմոնյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հիմնական խոչընդոտները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ հատուկ կարգավորումների անհրաժեշտությունը: Ներկայացվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մշտադիտարկման անկախ ազգային մեխանիզմների դերը: