ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 2017 թվականի հունիս 12-ից 14-ը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք Սարաևոյում մասնակցել է մարդու իրավունքների կրթության վերաբերյալ աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից: Միջոցառմանը մասնակցել է ցանցի անդամ հաստատությունների ավելի քան տասը ներկայացուցիչ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների կրթության սահմանման, դրան առնչվող խնդիրներին, զարգացման ուղիներին վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերին և դրա զարգացմանը նպաստող քայլերին:
Աշխատաժողովի վերաբերյալ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությամբ հատուկ հղում է կատարվել նաև Պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի խոսքին (http://bit.ly/2slFgbs):