Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին եւ ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող եւ այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը:
Հանդիպման ժամանակ առաջարկվել է Դեսպանի միջնորդությամբ ապահովել համագործակցությունը երկու երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջեւ: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝ դարձնելով այն շարունակական: