Մայիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Տ. Կարապետյանը ղեկավարում է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության արևելյան գործընկերության և Ռուսաստանի Դաշնության բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, սոցիալական ոլորտում իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել Հայաստանի և ԵԽ-ի միջև իրականացվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ», «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների և եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը» համագործակցության ծրագրերին:
Առաջիկայում նախատեսվում է համագործակցության ևս մեկ ծրագիր, որի նպատակն է գնահատել ներպետական օրենսդրության համապատասխանությունը Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշներին: