Հոկտեմբերի 2-ին տեղ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զարգացման հեռանկարներին վերաբերող քննարկում: Պաշտպանը վերահաստատել է ինքնազարգացման ցանկություն ունեցող աշխատակիցներին հնարավոր բոլոր ձևերով աջակցելու իր պատրաստակամությունը:
Քննարկման ավարտին Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ Արման Թաթոյանը աշխատանքային պարտականությունները գերազանց ու նվիրումով կատարելու համար շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել աշխատակազմի մի շարք աշխատակիցների: