Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով:

 

Նշված օրենքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ: 

Պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

 

Օրենսդրության համակողմանի վերլուծության արդյունքում հայտնաբերված այդ համակարգային խնդրի լուծման համար դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: