Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասին:
Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ:
Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին, ինչպես նաև Խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի սկզբունքներին։
Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի կարողությունների զարգացման և դրա շրջանակում վերապատրաստման դասընթացներին առնչվող ծրագրերը:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում։