Աշակերտները միշտ պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցիչներին, բայց, իհարկե, այդ հարգանքը պետք է փոխադարձ լինի․ Պաշտպան

Աշակերտները միշտ պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցիչներին, բայց, իհարկե, այդ հարգանքը պետք է փոխադարձ լինի․ Պաշտպան

Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթություն ստանալու իրավունքն ու հորդորել լավ սովորել, ինչպես նաև հետևել համացանցից անվտանգ օգտվելու կանոններին։

 

«Աշակերտները միշտ պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցիչներին, բայց, իհարկե, այդ հարգանքը պետք է փոխադարձ լինի։ Ձեզ համար այս պահին ամենակարևորը լավ սովորելն է, որպեսզի կարողանաք որակյալ մասնագետներ դառնաք»,- նշել է Արման Թաթոյանը:

 

Մարդու իրավունքների պաշտպանին աշակերտները ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին։