Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտմբերի 7-ին, գործարկվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական www.ombuds.am կայքը:
Կայքի հիմնական նպատակն է հանրության շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի դերի եւ գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, ինչպես նաեւ տեղեկատվության առավել թափանցիկ ու մատչելի ներկայացումը: Կայքը հասանելի է 40 լեզվով, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով եւ հարմարեցված է նաեւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Կայքը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Լուսանկարները՝ © PanPhoto