Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: