Պաշտպանը ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչին

Պաշտպանը ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Շկոլնիկովի հետ:

 

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Վ. Շկոլնիկովը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեությունը:

 

 

Քննարկման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցության շրջանակը: