Մարդու իրավունքների պաշտպանն այսօր Հայկական PR մրցանակաբաշխությանն արժանացել է տարվա պետական կառույց մրցանակին։
Միջոցառման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ղեկավար Աստղիկ Ավետիսյանը մրցանակ հանձնելիս նշել է, որ միակ կառույցն է, որի վերաբերյալ որևէ բացասական գնահատական չեն ստացել PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Ինչպես նշում են կազմակերպիչները, PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:
Բարձր ենք գնահատում «Հայկական Փի Ար ասոցիացիայի» և մրցանակաբաշխության աջակիցներ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանում Beeline ընկերության համատեղ աշխատանքը: Մեզ համար կարևոր է նաև պրոֆեսիոնալ PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների գնահատականները մեր աշխատանքին: