Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա - Կայմակչիեվային:
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Բուլղարիայի եւ Պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք առաջնահերթություններ, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների ուժեղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով փոխգործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական: