ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր Վրաստանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան Դեր Կլաուինի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման, փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության հարցեր։
Հատկապես կարևորվել են փախստականների իրավունքների պաշտպանության հարցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունը և նրանց համար մարդու իրավունքների մասնագիտացված դասընթացներ նախաձեռնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությունը։