Պաշտպանն ընդունել է Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

Պաշտպանն ընդունել է Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:  

 

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել փոխգործակցությունը:

 

Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը՝ Դեսպան Քիսլերն իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

 

Պաշտպան Արման Թաթոյանը, արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ  համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: