Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ:

 

Հանդիպմանը Դեսպանը Պետերսոնը ներկայացրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության գործունեության սկզբունքներն ու ելակետային ուղղությունները:

 

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին կարևորել է դիտորդական առաքելության դերը` առաջնահերթ համարելով ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման աշխատանքները:

 

Արման Թաթոյանը  դիտորդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Պաշտպանն իր խոսքում կարևորել է նաեւ դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները: 

 

Կողմերն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ: