Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 20-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի եւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության ներկայացուցչության միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը կանանց եւ երեխաների իրավունքների, ինչպես նաեւ պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման եւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի շուրջ:

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝ դարձնելով այն շարունակական: