Ժնևում այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գլխավոր քարտուղար Մարկ Թոմսոնի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր այցերի ընթացքում կիրառվող մեթոդները։ Դրանք բխում են միջազգայնորեն ընդունված սկզբունքներից և շարունակվելու է դրանց կատարելագործումը գործնականում։ Ընդգծվել է, որ դրանց ավելի կնպաստեն նոր օրենսդրական լուծումները։
Քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության համագործակցության հարցեր վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և զարգացնել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ։