Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է  նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:

 

Կողմերը կարևորել են երկու կառույցների փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի լույսի ներքո:

 

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով համատեղ իրականացվող ծրագրին առնչվող մի շարք առաջնահերթություններին:

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ոլորտներում: