Պաշտպանի աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների նկատմամբ նշանակած տուգանքները զրոյացրել է

Պաշտպանի աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների նկատմամբ նշանակած տուգանքները զրոյացրել է

Երեք քաղաքացի խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում:

 

Ըստ դիմումատուների՝ իրենց բնակարաններում հին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո ընկերության աշխատակիցներն իրականացրել են  լաբորատոր փորձաքննություններ և հայտնաբերել  են արտաքին միջամտությամբ պայմանավորված խախտումներ:

 

Պաշտպանին հասցեագրված բողոքներով քաղաքացիները հայտնել են իրենց անհամաձայնությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և նշանակված տուգանքների վերաբերյալ։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն նշանակված տուգանքները զրոյացրել է: