Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են  Վահան Շիրխանյանին

Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը:

 

Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:

 

Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով: 

 

Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը: