Պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավարը վերապատրաստում է անցկացրել դպրոցական ավագ տեսուչների համար

Պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավարը վերապատրաստում է անցկացրել դպրոցական ավագ տեսուչների համար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը 4-օրյա վերապատրաստում է անցկացրել դպրոցական ավագ տեսուչների համար:

 

Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն ծրագրի շրջանակում «ՓԻ-ԷՅՉ» Ինթերնեշնլ կազմակերպության և ՀՀ ոստիկանության կազմակերպած վերապատրաստման ժամանակ փորձագետը ներկայացրել է իր կողմից վերամշակված  «Իրավական խճանկար» և նոր՝ «Ընտանիքում բռնության վերաբերյալ դասապլաններ» ձեռնարկները:

 

4-օրյա վերապատրաստումների ժամանակ Լուսինե Սարգսյանը մանրամասնել է ձեռնարկների բովանդակությունը, դրանցում օգտագործված ուսուցման մեթոդները և երեխաների հետ աշխատելու հիմնական առանձնահատկությունները: Նա կարևորել է դպրոցական տեսուչի կողմից դասընթացի վարման ընթացքում խաղերի և այլ ինտերակտիվ վարժությունների միջոցով երեխաներին մասնակից դարձնելը:

 

Նշենք, որ դասապլանները մշակվել են մարդկանց թրաֆիքինգ և շահագործում, կիբերհանցագործություններ և անվտանգությունը համացանցում, անչափահասների արդարադատության համակարգը, ինչպես նաև ընտանիքում բռնությունը և այլ թեմաներով: