ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամսին գնդակոծված տները, շենք-շինությունները:
Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են անգլերեն և ուղարկվել միջազգային կառույցներին: