ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված այս ծրագրի նպատակն է ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեությունը, լիազորությունները, ինչպես նաև՝ պատասխանել առավել հուզող հարցերին: Երրորդ ֆիլմում ներկայացվում են նաև Պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատանքները: