Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները մոնիթորինգային այցով հոկտեմբերի 23-24-ը եղել են Տավուշի մարզում։
Նրանք այցելել են Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն եւ Իջեւան քաղաքում գտնվող «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրենց հետ մարզ այցելած Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրույին ծանոթացրել են իրենց կողմից նման հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու եղանակները։