Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչությունը՝
- ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում,
- քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների եւ ընթացակարգերի վերաբերյալ,
- իր իրավասության սահմաններում կատարում է քաղաքացիների ընդունելություն,
- ապահովում է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացակարգը,
- դիմում-բողոքների քննարկման ընթացակարգն ապահովելու նպատակով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջում է տեղեկատվություն, պարզաբանումներ եւ դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթեր,
- իրականացնում է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտի ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների ու բացերի վերհանում եւ վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրություններ եւ առաջարկներ,
- իրականացնում է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտի միջազգային փորձի‚ ՄԻԵԴ նախադեպային վճիռների եւ այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություններ,
- կազմակերպում է այցելություններ այն վայրեր, որտեղ կան քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ կամ կատարված խախտումներ,
- մասնակցում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումներին եւ քննարկումներին,
- մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
- իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: