Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունը՝
- ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը միջազգային համագործակցության ոլորտում,
- հաստատում, ամրապնդում եւ ընդլայնում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների պաշտոնատար անձանց, այդ թվում՝ օմբուդսմանների եւ գործընկեր դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ,
- ապահովում է միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունները,
- համակարգում է միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը,
- մշակում է միջազգային համագործակցության ոլորտում ռազմավարության եւ տարեկան/կիսամյակային գործողությունների պլան եւ դրա պատշաճ կատարման նկատմամբ իրականացում է հսկողություն,
- կազմակերպում է հանդիպումներ, անցկացնում բանակցություններ,
- կազմում է եւ միջազգային կառույցներին է ներկայացում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ծրագրային առաջարկներ,
- կազմակերպում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումները եւ քննարկումները,
- մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
- իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: