Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու ընթացակարգը, անվճար իրավաբանական օգնությունից օգտնվելու հնարավորությունը և այլն։
Բարձրացվել են խնդիրներ նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի վերաբերյալ:
Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք մտահոգություն են հայտնել նաև առողջական խնդիրների և տրամադրվող բուժօգնության վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: