Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային առաջատար փորձի օրինակ է. խորհրդակցություններ Ստրասբուրգում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային առաջատար փորձի օրինակ է. խորհրդակցություններ Ստրասբուրգում

Փետրվարի 4-ից 5-ը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Ստրասբուրգում խորհրդակցություններ են ունեցել ԵԽ և ՄԻԵԴ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ։

 

Քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ինչպես ՄԻԵԴ-ում «Հակոբյանն ընդդեմ Հայաստանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավելու, այնպես էլ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու վերաբերյալ։ Խորհրդակցությունների ժամանակ ուշադրություն է դարձվել Եվրոպական դատարանի վճիռներին, որոնք առնչվում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը:


ԵԽ բարձրաստիճան ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի Օմբուդսմանի աշխատանքը միջազգային առաջատար փորձի օրինակ է:

 

Այցի շրջանակներում քննարկվել են նաև խտրականության դեմ պայքարի ոլորտում Եվրոպայի խորհրդի գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև օմբուդսմանի դերակատարությանն առնչվող հարցեր՝ դրանք դիտարկելով նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում:

 

Նշենք, որ այցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: