Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արձանագրված՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների քննարկման նպատակով հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի և պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը և «Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը:
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկմանը հատկապես կարևորվել է հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև միջավայրային անհարմարությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում հանդիպող մի շարք խոչընդոտների կարգավորումը:
Պետական մարմինների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատել դրանց լուծման ուղղությամբ։