Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդու հաշմանդամության կարգի վերականգնման նպատակով։ Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին մանկուց ունի հաշմանդամություն, հաշվառված է հիվանդանոցում, որտեղ պարբերաբար իրականացվում են բժշկականհետազոտություններ, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ, առանց բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու, որոշում են կայացրել որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չսահմանել:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալությունը կազմակերպել ՝ վերափորձաքննություն հանձնաժողովի ընդլայնված կազմով` Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Վերափորձաքննությանը ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը և կրկին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի սահմանվել։

 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի իրավական խորհրդատվությամբ երեխան ևս մեկ անգամ ԲՍՓ հանձնաժողովում մասնակցել է բժշկասոցիալական վերափորձաքննության` ներկայացնելով առողջական խնդիրները հավաստող նոր բժշկական փաստաթղթեր: Արդյունքում,սահմանվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ երկու տարի ժամկետով։