Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն:
Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Ուշադրություն է դարձվել լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժանձնակազմի աշխատանքին և այլն։
Վեր հանված խնդիրները քննարկվել են նաև տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ։
Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան մարմիններին՝ ըստ իրավասության։