Հրապարակվել է Պաշտպանի արտահերթ անգլերեն զեկույցը Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ

Հրապարակվել է Պաշտպանի արտահերթ անգլերեն զեկույցը Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ

Այսօր հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ անգլերեն զեկույցը Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Չինարի, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։

 

Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:

 

Տեսանյութում GoogleEarth ծրագրի օգտագործմամբ ինտերակտիվ եղանակով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս սեպտեմբեր ամսին գնդակոծության ենթարկված մանկապարտեզներն ու դպրոցները, քաղաքացիական տներն ու շենք-շինությունները, ինչպես նաև Վազաշեն գյուղում երեխաների պարի ժամանակ տեղի ունեցած կրակոցները:

 

Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելու և առաջնային աղբյուրից հավաստի տվյալներ ձեռք բերելու նպատակով՝ փաստահավաք խումբն  արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:

 

Անգլերեն պատրաստված զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: