ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ տուն-հիմնադրամի բնակիչների հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այցի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ քննարկվել են հիմնադրամի տնօրինության հետ: Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ Առաջիկայում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին: