Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում արձանագրված խնդիրները՝ կապված կանանց իրավունքների հետ, քննարկվել է բռնության ազդեցությունը կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի վրա, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները, պաշտպանության միջոցների տեսակները, բռնություն գործադրած անձանց հաշտեցումը և այլն:
Հանդիպմանը բարձրացվել են նաև կանանց մտահոգող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։