ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարաս Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:
Նրանք Հայաստան են այցելել մասնակցելու փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցի քննարկմանը:
Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն ինչպես Օմբուդսմանների եվրասիական դաշինքի շրջանակում ու միջազգային այլ հարթակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ գործերով փոխադարձ իրավական օգնության կատարելագործման հարցեր: