Փորձի փոխանակման նպատակով հոկտեմբերի 1-ից 5-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 4 ներկայացուցիչ գտնվել է Լյուբլյանայում՝ Սլովենիայի օմբուդսմանի աշխատակազմում:
Աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են երկու կառույցների լիազորությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության և խոշտանգման ու վատ վերաբերմունքի կանխարգելման հիմնախնդիրները: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ (Պատիժների կատարման ծառայություն, Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն և այլն):
Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների շրջանակում համատեղ այցեր են իրականացվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև հոգեբուժական հաստատություն:
Կարևորվել է երկու երկրների կառույցների միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը, ինչի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: