Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։
Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:
Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝
• Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,
• Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
• Որտե՞ղ է տեղադրվում գազի հաշվիչ սարքը,
• Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,
• Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,
• Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,
• Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,
• Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,
• Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։