Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։
Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։