ՀԲԸՄ-ի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի անգլերեն վերապատրաստումը նպաստել է միջազգային համագործակցության զարգացմանը

ՀԲԸՄ-ի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի անգլերեն վերապատրաստումը նպաստել է միջազգային համագործակցության զարգացմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրով Պաշտպանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից մասնակցել է անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացների:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանում Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար կրթական ծրագրի շրջանակներում հատկապես ուշադրության  է արժանացել անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը:

 

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ-ի դերը իր աշխատակազմի վերապատրաստման հարցում, քանի որ անգլերեն հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն է ընձեռել աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն:

 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արհեստավարժության բարձրացումը կնպաստի միջազգային հարթակներում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։

 

Պայմանավորվածության համաձայն՝ դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

 

Մանրամասները՝ տեսանյութում: