Կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման

 Կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում:

 

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ:

 

Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Արդյունքում՝ Քրեակատարողական վարչության միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարությունից ստացվել է ուղեգիր, և կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման։