Այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը, որի համանախագահ է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ Արդարադատության նախարարի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ միասին: Կոմիտեի նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում գործողությունների կատարմանը:
Պաշտպանն իր խոսքում կարևորել է քաղաքացիական հասարակության դերը և նրանց հետ տարվող աշխատանքն իրավունքների պաշտպանության բոլոր ոլորտներում: Կոնկրետ դեպքում քննարկվել են խոշտանգումենրի կանխարգելմանը և ծրագրով նախատեսված մի շարք այլ պայմանների իրականացմանն առնչվող հարցեր: