Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ ղեկավար նիստ

Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ ղեկավար նիստ

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը, որի համանախագահ է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ Արդարադատության նախարարի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ միասին: Կոմիտեի նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

 

«Մարդու իրավունքների ոլորտում ԵՄ աջակցությունն ունի կարևոր նշանակություն և վերաբերում է այնպիսի հիմնարար ուղղությունների, որոնք անմիջական դրական ազդեցություն կունենան մեր երկրում երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խոշտանգումների կանխարգելման և մի շարք այլ ոլորտների համար: Այս ծրագիրն այդպիսի հիմնարար նախաձեռնություն է»,- իր խոսքում նշել է Արման Թաթոյանը:

 

Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում գործողությունների կատարմանը: Մասնավորապես, քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի, երեխաների իրավունքներին և ծրագրով նախատեսված մի շարք այլ պայմանների իրականացմանն առնչվող հարցեր: